Կոլումբիայի նախագահը կարգադրել է «որքան հնարավոր է շուտ» ծովի հատակից դուրս բերել 20 միլիարդ դոլար արժողությամբ նավը: Իսպանական «Սան Խոսե» գալեոնը գտնվում է Կարիբյան ծովի հատակին, այն խորտակվել է 1708 թվականի հունիսին բրիտանացիների հետ ճակատամարտի ժամանակ։
Նավի վրա կան ոսկուց, արծաթից և զմրուխտներով սնդուկներ։ Ըստ փորձագետների՝ գանձերի ընդհանուր արժեքը տատանվում է 4 միլիարդից 20 միլիարդ դոլարի սահմաններում։
Կոլումբիայի առաջնորդ Գուստավո Պետրոյի որոշումը պայմանավորված է նրանով, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականին։
Միևնույն ժամանակ, գտածոն պահանջում է ամերիկյան Glocca Morra ընկերությունը, նրա ներկայացուցիչները պնդում են, որ իրենք են առաջինը հայտնաբերել նավի բեկորները և դատարանի միջոցով պահանջում են մոտ 10 միլիարդ դոլար (այսինքն՝ շահույթի կեսը):