Մոսկվայի կենտրոնում՝ Paulaner Brauhaus Moscow Paveletsky ռեստորանում, այսօր հրաձհություն է տեղի ունեցել։ Հաստատության այցելուներից մեկը կրակ է բացել, վիրավորվել է 4 մարդ։
Ոստիկանությունը պարզել է, որ հրաձգության հեղինակը սպորտի վարպետ, Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր, 37-ամյա Նիկիտա Իվանովն է։
Երեք տարի առաջ Նիկիտա Իվանովն արդեն ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնը դաժանաբար ծեծի էր ենթարկել թիմակցին։