Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին սպառնացել է ԱՄՆ-ին լուրջ հարվածով, եթե Վաշինգտոնը չդադարեցնի պատերազմը Գազայի հատվածում, նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
«Մեր խորհուրդն է ամերիկացիներին՝ անհապաղ դադարեցնել պատերազմը Իսրայելի և Պաղեստինի միջև և ապահովել հրադադարի ռեժիմը, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ը լուրջ հարված կստանա»,-ասել է պաշտպանության նախարարը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելցիների սպանություններին աջակցելու համար:
Նրա խոսքով՝ եթե Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունն ու խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործությունները չդադարեն, տարածաշրջանը կմոտենա լուրջ որոշում կայացնելուն։