Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Mercedes G» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Chevrolet»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով՝ բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով «յաշիկ»-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը: