«Երևան սիթի»-ն պատասխանատու չէ` բեզատչոտնիկ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն ՀԵքիմյանը․
Ուրեմն, մարդիկ «Երևան սիթի»-ից առևտուր են անում և դուրս գալիս: Ինչ-որ բան են մոռանում գնել և որոշ ժամանակ անց նախկինում գնած ապրանքներով տոպրակները ձեռքներին հետ են վերադառնում: «Երևան սիթի»-ի աշխատակիցները վերջիններիս արգելում են տոպրակներով խանութ մտնել և նրանց հորդորում են տոպրակները թողնել խանութի պահարաններում:
Վերջիններս այդպես էլ վարվում են, սակայն առևտուր անելուց հետո և խանութից դուրս գալուց առաջ նրանք իրենց տոպրակներով ապրանքները պահարաններում չեն հայտնաբերում: Խանութի աշխատակիցներն ասում են, որ պահարանների հարևանությամբ առկա ցուցանակի վրա գրված է, որ «Երևան սիթի»-ն պատասխանատու չէ խանութի պահարաններում թողնված ապրանքների հնարավոր կորստի համար:
Հարցին, թե այդ դեպքում ինչու են խանութի աշխատակիցները պահանջում ապրանքներով տոպրակները թողնել խանութի պահարաններում, «Երևան սիթի»-ի աշխատակիցները բազմաբովանդակ լռում են:
Ապրանքներով տոպրակներն այդպես էլ չեն գտնվում: Հայաստանյան բեզատչոտնիկների բանակն ընդլայնվում է: