Search
Close this search box.

Աղասի Խանջյանի ամառանոցը՝ 2800 քմ տարածքով Դիլիջան համայնքին նվիրելը կապ ունի՞ ադրբեջшնցիների կողմից Ռուբեն Վարդանյանին կալшնшվորելու հետ. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դիմել է համայնքի ավագանուն, հայտնելով, որ Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ն , ի դեմս՝ տնօրեն Վարազդատ Ներսիսյանի՝ հայտնելով, որ ընկերության սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ մակերեսով հողամասում է գտնվում դեռևս 1936թ․ կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ․ դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն ընդգրկված է ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Այդ շենքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառված է որպես ինքնակամ շինություն, վթարային է և գտնվում է կիսավեր վիճակում։ Ընկերությունը, կարևորելով հուշարձանների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 2800քմ հողամասը, վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել /նվիրել/ Դիլիջան համայնքին։

Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ հողամասը, վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես նվիրատվություն Դիլիջանի համայնքին ընդունելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Համայնքի ավագանին 2023թ․ նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված 2800 քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի ինտերնետային էջում որպես այդ ընկերության հիմնադիր նշված էԴիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գևորկյանը, ով որպես ձեռնարկատեր միանձնյա տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։2019թվականին լրագրողական նյութի էի պատրաստում Դիլիջանում Խանջյանի ամառանոցի մասին, այն ժամանակ Դիլիջանի քաղաքապետարանից ասացին, որ 2014 կամ 2015թվականներին այդ տարածքը մասնավոր գործարարից գնել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Արցախում ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանին կալանավորելը կապ ունի՞ վերոհիշյալ ամառանոցը՝ 2800քմ տարածքով Դիլիջան համայնքին նվիրաբերելու հետ, թե՞ <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ն նոր իմացավ, որ այդ տարածքում պատմության և մշակույթի հուշարձան է գտնվում։

Please enter a valid URL