Search
Close this search box.

Մի տնից 4 մահ՝ հայրը, 2 եղբայրներն և ամուսինը. Շահրամանյաններին կհnւղարկավորեն վաղը

Արցախից Հայաստան բռնագաղթած Բերտա Շահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ընտանեկան անասելի ողբերգության մասին։

«Հարազատներիս՝ Վարդան Շահրամանյանի,Գևորգ Գաբրիելյանի,Վադիմ Շահրամանյանի և Գերման Շահրամանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոյեմբերի 5-ին ժամը 17:00-20:00,հասցե՝ Սիլիկյան հին խճուղի 37(Գոռ սգո սրահ):Հողարկավորությունը Նոյեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից Սիլիկյան գերեզմանոցում»,-գրել է երիտասարդ կինը՝ լուսանկարներին կից։

Ինչպես պարզեցինք, վաղը հուղարկավորելու են Արցախում բենզինի պահեստի պայթունից մի տնից 4 հոգու՝ Բերտայի հորը, 2 եղբայրներին եւ և ամուսնուն։

Please enter a valid URL