Search
Close this search box.

Երբ Լևոնը պետք է մեկներ պատերազմ, երեխաներիս մոտ հարց չառաջացավ․ Սիրուշոյի անկեղծ գրառումը

Փորձում եմ այս օրերին հնարավորինս շատ դրական պահեր ստեղծել երեխաներիս համար։ Արցախը մեր երեխաների համար հայրենիք լինելուց բացի եղել է մեր ընտանիքի հաղթանակի խորհրադնիշը, հպարտությունը։

Փոքր տարիքից ենք նրանց պատմություններ պատմել, հերոսների անուններ սովորեցրել ու բացատրել, որ այն, ինչ պապիկը ու մեր մյուս հերոսները հաղթել ու պահել են, պետք է մենք էլ ամեն գնով պահենք։
Ու երբ Լևոնը պետք է մեկներ պատերազմ, նրանց մոտ հարց չառաջացավ, որովհետև գիտեին, որ նույնն արել է պապիկը ու նույնը կանեին իրենք, եթե մեծ լինեին։

Բայց ինձ դժվար էր երեխաներին բացատրել, որ Լևոնին փակել են, որովհետև մեր պայքարն Արցախի համար խանգարում է որոշ մարդկանց։ Տղայիս առաջին տրամաբանական հարցն այն էր, թե ու՞մ է խանգարում, ո՞վ է փակել, թու՞րքը. ու դժվարանում ես պատասխանել, որ՝ հայը։ Չես ուզում ո՛չ պետության ինստիտուտից հիասթափվեն, ո՛չ էլ ոստիկանից, որը, փաստորեն, ունակ է նման վայրենության ու հետո էլ` ստախոսության։ Դժվար է երեխաներին բացատրել, որ մարդը սխալ ոչինչ չի արել, բայց հայտնվել է այնտեղ, որտեղ գնում են սխալվելու ժամանակ. չես ուզում հիասթափվեն օրենքից ու դատական համակարգից։

Հուսով եմ՝ մի օր, երբ մեծանան ավելի լավ կպատկերացնեն քան, գուցե, ինձ մոտ է հիմա ստացվել բացատրել…
Հուսով եմ, երբ մեծանան, ավելի լավ Հայաստանում կապրեն։
Նրանց շարունակելու ենք մեծացնել որպես հաղթողի սերունդ՝ հպարտ ու արժանապատիվ։

Please enter a valid URL