Search
Close this search box.

Ինչ է հորդորել Սերժ Սարգսյանը

Նոյեմբերի 3-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների, նրանց թվում՝ կազմակերպությանը վերջերս անդամագրված հանրապետականների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ ԵԿ ֆեյսբուքյան էջից։

«Տասնյակ երիտասարդներ, համալրելով Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը, պատիվ են ունեցել կուսակցական անդամատոմսերը հանդիպման ժամանակ ստանալու անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Երիտասարդներին հուզող հարցերը վերաբերում էին երկրում տիրող իրավիճակին, ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, կուսակցության շրջանակներում իրենց անելիքներին։

Նախագահը, կարևորելով երիտասարդների դերը ազգային արժեքների վրա հիմնված հզոր Հայաստանի և հայկական Արցախի վերակերտման գործում, հորդորել է նրանց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել և ծառայեցնել իրենց գիտելիքներն ու կարողությունները համազգային նպատակների իրագործման ուղղությամբ»:

Please enter a valid URL