«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է ահռելի ունեցվածք կուտակել, այլև ավելացնել իր տեղակալների, օգնականների և խորհրդականների թիվը: Իր ունեցած խորհրդականների ու օգնականների թվով անգամ չի զիջում վարչապետին ու նախագահին:
Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տարոն Մարգարյանն ունի 4 տեղակալ, 9 խորհրդական, 4 օգնական: Տեղեկացնենք, որ միայն քաղաքապետի գլխավոր խորհրդականը ստանում է շուրջ 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուսները՝ յուրաքանչյուրը՝ մոտ 360 հազարական դրամ: Նրա 4 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի աշխատավարձը 478 հազար դրամ է, մյուս 3 տեղակալները ստանում են 443 հազար դրամ աշխատավարձ: Իսկ անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը գերազանցում է կես մլն դրամը:
Ու, փաստորեն, այս անձինք տեղական բյուջեից ամսական պատկառելի գումար են ստանում, բայց Երևան քաղաքը շարունակում է մնալ փնթի և անխնամ վիճակում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: