Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Ծաղկաձորում գործող «Գրողների տան» հյուրասենյակներից մեկում

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի «Գրողների տուն» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հանգստյան տան թիվ 207 սենյակում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ 75-ամյա Հռիփսիմե Ա.-ն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Please enter a valid URL