Վեդու համայնքապետարանում այսօր պետք է տեղի ունենար հանրային քննարկում՝ Արարատի մարզում ցեմենտի նոր գործարանի բացման ու նոր հանքի շահագործման հարցերով: Անհասկանալի պատճառներով Վեդու համայնքապետարանի շենքի ներսն ու դուրսն, այսպես ասած, «պաշարել» էին ոստիկանները՝ այդ թվում քաղաքացիական հագուստով, ովքեր թույլ չէին տալիս տեղի բնակիչներին մասնակցելու բնապահպանական կարևոր խնդիր առաջացնող այդ հարցի քննարկմանը:
Վեդու համայնքապետարանի շենքի բակում տեղի ունեցածը՝ տեսանյութում: