Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն երեկ կանխեց մի վատ բան երկրի ներսում. Անդրանիկ Քոչարյան

Երեկ ԱԱԾ-ն ահաբեկչության նախապատրաստության դեպք բացահայտելու մասին հայտարարություն տարածեց, որը ենթադրում եմ՝ կանխեց մի վատ բան երկրի ներսում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Երբ տեսնում են, որ քաղաքական օրակարգով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, գլուխ են բարձրացնում նման դրսեւորումները: Չմոռանանք, թե հոկտեմբերի 27-ից առաջ ինչ մթնոլորտ էր ձեւավորվում մեդիա հարթակն օգտագործելով, եւ հոկտեմբերի 27-ից հետո ինչ իրողությունների հետ առնչվեց մեր երկիրը: Մինչեւ հիմա այդ արդյունքը մեր պետականության ոտքերից կախված մենք գնում ենք առաջ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԱԾ-ն ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտել, որը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը: Ըստ այդմ, նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և ակտիվիստներին: Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ:

Please enter a valid URL