Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել, առանձնակի ոչ մի բան չենք խոսել․ այս մասին Yerkir-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։ «Տեսակապով չենք խոսել, սովորական հեռախոսազանգ է եղել․ առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։ Առողջական վիճակը լավ է, մեկ անգամ էլ, իմ տեղեկություններով, Կարմիր խաչից են այցելել հորս»,- ասել է Արմեն Իշխանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։