«Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները»»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին հայտարարել է Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, գրում են լրատվամիջոցները։
Էրդողանը հավելել է, որ հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։
«Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն Թուրքիան կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»- ասել է նա։
Թուրքիայի նախագը նաև ընդգծել է, որ թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին: