Հայաստանի խաղաղության օրակարգն է ՀՀ-ի 4 հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր խորին համոզմամբ՝ սա է այն միջավայրը, որում մեր երկիրը կարող է և շանս ունի շարունակել իր գոյությունն ու զարգացումը ապահովել»,- ասաց նախարարը:
Խոսելով Գրանադայում տեղի ունեցած հանդիպման մասին, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմասնակցեց, Միրզոյանը նշեց․ «Մեծ հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր վերջերս՝ Գրանադայում, ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը»։
Նա հավելեց․«ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, ինչի արդյունքում, ի վերջո, դուրս եկավ 4 ղեկավարների կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատև, կայուն, արժանապատիվ խաղաղության հիմքերը»։