Երգչուհի Ալլա Լևոնյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է. «Քանի որ ստանում եմ բազմաթիվ զանգեր, որոշեցի այս տարբերակով գրել…
Սիրելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ, համացանցում քիչ առաջ տարածվել է նյութ՝ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ…
Շնորհակալ եմ անհանգստության համար։
Փառք Աստծուն փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը: