ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այս մասին հայտնում է ТАСС–ը:
Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում: Առաջինը գտնվում է Գյումրիում։
Ավելի վաղ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։