Oragir.News-ը գրում է. Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԱԾ աշխատակիցները մտել են Երևանի քաղաքապետարան և խոշոր յուրացման կասկածանքով բերման ենթարկել մի շարք պաշտոնյաների: Նշվում է, որ բերման ենթարկվածների թվում է նաև Քաղաքաշինության և բարեկարգման վարչության պետ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:
Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, վերջինս այսպես մեկնաբանեց տեղեկությունը. «Ես խոսել եմ Խորեն Գրիգորյանի հետ, ասաց՝ նման բան չկա»: Փաստացի քաղաքապետարանի խոսնակն իր անունից չի հերքել տեղեկությունը, այլ փոխանցել է Գրիգորյանի խոսքերը:
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խորեն Գրիգորյանն ազատման դիմում է գրել, բայց Ավինյանը դեռ չի ստորագրել: © ORAGIR.NEWS