Search
Close this search box.

Պեմզшշենի սպшնnւթյшն գործով մեղшդրվnղ Վրnւյրն ինքնшսպшնnւթյան փnրձ է կատարել. նոր տեղեկություններ

Ամիսներ առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը, ըստ MediaHub-ի, փորձել է ինքնասպան լինել, ինչը, սակայն, նրան չի հաջողվել:

Վրույր Բարսեղյանի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը աղբյուրի հետ զրույցում տեղեկությունը չի հաստատել, սակայն փոխանցեց, որ տղամարդն իր մոտ արգելված իր է պահել։

«Կտրող-ծակող գործիք է իր մոտ պահել, որի մասին նշված է նաև նրա մեղադրական եզրակացության մեջ։ Քրեական գործի մեջ, ամեն դեպքում, ոչինչ չկա կոնկրետ ինքնասպանության փորձի մասին»,- ասել է նա։

«Քննչական կոմիտեի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Վրույրը փորձել է երակները կտրել»,- նշում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները:

Please enter a valid URL