Search
Close this search box.

«Պաշտոական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»․ Զախարովան՝ դաշնակցային հարաբերությունների ոչնչացման մասին

Մենք այդ հանդիպումը դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի Մալթայում կայացած հանդիպումը Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևի երրորդ միջազգային համաժողովին։

«Եթե դուք խոսում եք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,- ասել Է Զախարովան:

Զախարովան կրկին հիշեցրել է Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ Դուբլինում։

«Երևանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան, որ խոսք է գնում մեր երկրի դեմ ագրեսիվ դիմակայողների հետ ցուցադրական «սիրախաղերի» մասին։ Այստեղ ուրիշ սահմանում չկա։ Ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,-ասել Է Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան խոսեց նաև հայկական ԶԼՄ-ներում տարածվող ռուսատյացության մասին։

«Ես շատ բան եմ կարդում, նայում։ Բայց դա ոչ միայն վիրավորանք է, այլ անթաքույց ռուսատյացություն։ Մենք հասկանում ենք, թե ով է կանգնած այդ ռեսուրսների ֆինանսավորման հետևում։ Եթե այնտեղ կարծում են, որ մենք չգիտենք, թե ով է վճարում այդ ամենի համար՝ մենք գիտենք»,– ասել Է ԱԳՆ ներկայացուցիչը։

Please enter a valid URL