Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Երևանի հարգելի քաղաքապետարան. օրեր է, որ Բաղրամյանի-64 շենքի մոտից կոյատարի արտահոսք կա և «Վեոլիա Ջուր»-ը ոչինչ չի նախաձեռնում։ Գարշահոտը պատել է Բարեկամության հրապարակից մինչև Սոսեի անվան փողոց. այստեղից անցնում են նաև երեք դպրոցի աշակերտներ։ Առաջարկում եմ կոյատարի մաքրումը պատվիրել մասնավորին և գումարը բռնագանձել «Վեոլիա Ջուր»-ից։ Հարգելի՛ ավագանիներ, խնդրում եմ հետևողական լինել»: