ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, արդեն իսկ մեծ հոսք կա։
Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է հնարավորինս արագ կազմակերպել այդ պրոցեսը՝ չնայած օրենսդրական նրբություններին։
«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ»,- ասաց նա։