Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նորանշանակ բանտապետի գործերը վատ են. Օսիկյանի կադրերը դեռ սպասում են, բայց…

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ նորանշանակ Ռաֆայել Հովհաննիսյանի մուտքը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել: Եւ այդ պատճառով ՔԿՎ-ում աշխատակիցները բաժանվել են երկու մասի:

Մասնավորապես ՔԿՎ նոր պետի հետ չեն ցանկանում աշխատել նախկին պետ Արթուր Օսիկյանի կադրերը: Հիմա նրանք սպասում են, թե Արթուր Օսիկյանն ի՞նչ նոր պաշտոն է ստանձնելու, որպեսզի իրենք էլ դիմում գրեն եւ հեռանան՝ աշխատանքի տեղավորվելով նախկին ղեկավարի մոտ:

Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի օրոք Ռ. Հովհաննիսյանը ՔԿՎ պետի տեղակալ էր, եւ այն ժամանակ էլ իր ու Օսիկյանի հարաբերությունները լարված էին. ծառայությունը, ըստ էության, երկու թիմի էր բաժանվել՝ մի մասը ենթարկվում էր այս համակարգում հնաբնակ Հովհաննիսյանին` մերժելով Օսիկյանին, մի մասն էլ, այնուամենայնիվ, նախընտրում էր պետի ենթակայության տակ աշխատելը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL