Search
Close this search box.

Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է։ Այս մասին ԱԱԾ-ից հայտնել են «ԱրմենիաՍպուտնիկ»-ին։

Հիշեցնենք՝ քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի (Վաչագան Ղազարյանի), վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Please enter a valid URL