Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բժիշկ կանչեք, այստեղ մարդ է վատացել». թեժ լեզվшկռիվ՝ պատգամավորների միջև

ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զեկուցող ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարցրեց քաղբանտարկյալների մասին։

Նա նշեց, որ քաղբանտարկյալներից մեկի՝ հանրության շրջանում հայտնի Տաթև Արցախի ինքնազգացողությունը բանտում վատացել է և, չնայած առողջական խնդիրներին, նա ապօրինաբար կալանքի տակ է։

Մինչև Անահիտ Մանասյանը կարձագանքեր, տեղից հարցին անդրաձարձավ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մեր ոստիկանությունը կշարունակի իրեն նույն կերպ պահել այն լկտիների հետ, ովքեր մեր քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում։ Այո, այդ լպիրշներին և լկտիներին պետք է տապալել գետնին։ Ամոթ ձեզ դուք նրանց շահերի պաշտպանն եք»,- դիմելով Մանուկյանին՝ հայտարարեց իշխանական պատգամավորը։

Այս խոսքերից հետո թեժ լեզվակռիվ տեղի ունեցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորի միջև։

Արեգնազ Մանուկյանն էլ պատասխանեց․ «Օրենսդիր ամբիոնից եք խոսում, հիստերիկ, մարդ է վատացել, բժիշկ կանչեք»։

Please enter a valid URL