Search
Close this search box.

Երևանի որոշ փողոցներ փակ կամ մասնակի փակ կլինեն

Աշնանային էտով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաքում փակ և մասնակի փակ կլինեն մի շարք փողոցներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Արաբկիր վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Օրբելի և Հովսեփ Էմին փողոցները։ Կենտրոն վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Քրիստափոր-Սարի թաղ 15 հատվածը, ամբողջությամբ փակ՝ Քաջազնունի փողոցը։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մասնակի կփակվի Մինաս Ավետիսյան փողոցը, Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի փողոցը։

Please enter a valid URL