Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
NEWS.am-ի հարցին՝ արդյոք ինքը Շուշիում բանակցե՞լ է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչպես այդ մասին պնդում է Հայկ Խանումյանը, Շահրամանյանը միայն արձագանքեց. «Լրիվ հարցերին առանձին կպատասխանեմ: Վերջում հարցերին կպատասխանեմ»:
Նա անպատասխան թողեց բոլոր մնացած հարցերը, այդ թվում դիտարկումը, որ իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ: