Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ախուրյան բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, որի արդյունքում մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպել է 11-ամյա անչափահաս աղջիկ երեխայի կրծքավանդակի աջ մասին, որի արդյունքում վնասվել է աղջիկ երեխայի թոքը։
11-ամյա աղջկա վիճակը ծանր է։ Իրավապահները առգրավել են հրացանը։