Search
Close this search box.

«Eco comfort»․ վարպետության և նորարարության համադրում

Eco comfort. Փորձը որպես երաշխիք

Փնտրո՞ւմ եք վարպետության և նորարարության կատարյալ միաձուլում՝ Ձեր տարածքների գեղեցկությունն ու անվտանգությունը մեծացնելու համար: Մեր ընկերությունը երաշխավորում է՝ մեր արտադրանքը կծառայի երկար և հուսալի: Մենք զբաղվում ենք հետևյալ ապրանքների արտադրությամբ․

● Մետաղապլաստե դռներ
● Մետաղապլաստե պատուհաններ
● Ծալվող/սահող դռներ
● Ալյումինե դռներ և պատուհաններ
● Պատուհանագոգեր
● Մուտքի և միջսենյակային դռներ
● Հակամիջատային ցանցեր
● Հեռակառավարվող դարպասներ
● Ապակիներ
● Լոգախցիկներ
● Քիվեր։

Մեր արտադրանքը պատրաստված է որակյալ հումքից, ամենաբարձր չափանիշներով՝ ժամանակի փորձությանը և նույնիսկ ամենադաժան եղանակային պայմաններին դիմակայելու համար:
Գույների լայն տեսականին թույլ է տալիս միմյանց լրացնելու պատուհանները, դռները և դարպասները, ստեղծելով հարմարավետ միջավայր՝ ձեր յուրահատուկ ճաշակին համապատասխան:
Մենք մասնագիտացած ենք նաև լոգախցիկների, ապակիների և պատուհանագոգերի արտադրության մեջ: Eco comfort-ում պատրաստված որակյալ ապակե լոգախցիկները անտարբեր չեն թողնում ոչ ոքի: 20 տարի լինելով հայկական շուկայում՝ մեր նպատակն է մատուցել բացառիկ արժեք, բացառիկ որակ և վաստակել հաճախորդների բացառիկ գոհունակություն, ինչն էլ հանդիսանում է մեր գլխավոր կապիտալը:

Մեր արտադրած մետաղապլաստե դռները
✔ Թեթև են
✔ Կոռոզիայի չեն ենթարկվում
✔ Չեն ժանգոտվում
✔ Ոճային են
✔ Ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց տեսքը
✔ Դիմացկուն են:

Իսկ պատուհանները, որոնք պատրաստված են տաք և սառը ալյումինե պրոֆիլներով, կգոհացնեն նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդին։

Տաք պրոֆիլը բավականին լավ ձայնա- և ջերմամեկուսիչ է, օգնում է խնայել ջեռուցումը, կանխում է դրսից ցրտի ներթափանցումը: Իսկ սառը պրոֆիլները տեղադրվում են չջեռուցվող շինություններում՝ առավելագույն բնական լուսավորություն ունենալու համար:
Մեր ապրանքների համար տրվում է երաշխիք: Բացի այդ, մեր հմուտ թիմը միշտ հասանելի է՝ լուծելու ցանկացած խնդիր, որ կարող եք ունենալ տեղադրումից հետո:
Մեր մետաղապլաստե դռներն ու մուտքի դարպասները հագեցած են անվտանգության ժամանակակից լուծումներով, որոնք ապահովում են ձեր հանգիստը և պաշտպանում անցանկալի հյուրերից:
Անկախ նրանից՝ Ձեզ անհրաժեշտ են հատուկ չափի պատուհաններ, թե բարդ քիվեր կամ պատվերով մուտքի դռներ, մենք Ձեզ կօգնենք մեր եզակի մոտեցմամբ ու առաջարկներով: Eco comfort-ի համար կարևոր է լինել նրանց կողքին, ովքեր ունեն իր կարիքը։
Իր գործունեության ընթացքում մեր ընկերությունը հասցրել է զբաղվել նաև բարեգործությամբ՝ ոչ միայն գումարի, այլև սեփական արտադրանքի տեսքով։

Մենք առաջարկում ենք անվճար խորհրդատվություն: Մեր փորձագետները կայցելեն, կգնահատեն Ձեր պահանջները և կտրամադրեն մանրամասն գնացուցակ։ Մեր հեռախոսը չի անջատվում օրվա ոչ մի ժամին՝ անկախ նրանից, թե երբ է ավարտվում աշխատանքային օրը։ Մենք մշատպես կապի մեջ ենք նույնիսկ ոչ աշխատանքային օրերին։ Այս ամենի անբաժան մասն են զեղչված գները, փաթեթային գործարքներն ու սեզոնային վաճառքը:
Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գինը լինի մրցունակ, իսկ որակը՝ մրցակցությունից դուրս։

Fb` https://www.facebook.com/ecocomfort23

Please enter a valid URL