Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկն այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ 2017 թվականի հունիսի 17-ի առավոտյան Արցախի հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած Նարեկ Գասպարյանի ծննդյան 21-ամյակը: Ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շարքը սկսկվեց «Օլիմպոս» կրթահամալից, որտեղ Նարեկն է սովորել: Ներկաները 25 մետր երկարությամբ եռագույնով այցելեցին հերոսի գերեզման:Նարեկի ծնողներին հանձնվեցին մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր: Տեղի ունեցավ նաև հատուկ հերոսի համար գրված «Անմահ Նարեկ» երգի պրեմիերան: Նարեկը սիրում էր իր հայրենիքը ու միշտ պատրաստ էր զոհել իր կյանքը, նա գիտակցում էր, որ դժվարություններ ու բարդություններ շատ են լինելու, բայց նա անպայման հաղթելու է ու տուն է դառնալու հաղթանակած: Նարեկը հաղթեց պատերազմում, մարտնչեց քաջաբար, բայց թշնամու դավադիր գնդակը խոցեց նրան՝ կիսատ թողնելով մի շարք երազանքներ ու նպատակներ, որն ուներ 20-ամյա պատանին: Ծննդյան օրվա առիթով Արման Կարապետյանը «Արմանի-Անմահ Նարեկ» կատարումով իր խոնարհումը բերեց ազգի նվիրյալ զավակին

Please enter a valid URL