«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը աշխատանքի առաջարկ է ներկայացրել Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախկին նախարար Հայկ Խանումյանին:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ, հասկանալու համար, թե խոսքը ինչ աշխատանքի մասին է, կամ առհասարակ աշխատանքի առաջարկ այս կառույցից ստացել է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Խանումյանը նշեց. «Նման նախաձեռնություն, առավել եւս՝ առաջարկ, չի եղել»:
ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, հասկանալու համար՝ կա արդյոք նման նախաձեռնություն: «Տվյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,-պատասխանեց Հայաստանի Հանրապետության ՏԿԵՆ-ն մամուլի խոսնակը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում