ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունն ու իրենց ղեկավարն ամեն տարի պետական բյուջեի փաստաթուղթը բերելուց գալիս, խոսում են խաղաղության օրակարգի ու դրան իրենց նվիրվածության մասին, իսկ 6 ամիս հետո ԱԺ-ում նույն բյուջեի կատարողականին գալիս արձանագրում, որ էլի բան չստացվեց, խաղաղության փոխարեն էլ նոր տարածքային ու մարդկային կորուստներ արձանագրեցինք:
Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության հասնելու իրենց ծրագրերի մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր արկածախնդրություն և փորձություն են բերում:
Մահ ու զիջում բերող կառավարություն»: