Հայաստանը պատրաստ է իր զինված ուժերով լայնածավալ գործողությունների: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
«Հեշտ է խոսել տաքուկ անկյուններից: Պետք է ճիշտ վերլուծել: Ապրիլյան գործողություններից հետո մենք ևս կարող էինք հարձակվողական մարտ վարել, բայց մեզ պետք է կայուն տարածաշրջան: Երկիր մոլորակի վրա կայունություն է պետք, աշխարհը կողմ է խաղաղ բանակցություններով հարցի լուծմանը: Չի կարելի հեքիաթներով առաջնորդվել: Պետք է լուրջ վերլուծություններ անել անդառնալի հետևանքներ չունենալու համար»,-մեզ հետ զրույցում նկատեց Բալասանյանը:
Իսկ հարցին, Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ և արդյո՞ք Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սեֆիլյանը և մյուսները քաղբանտարկյալներ են, Վիտալի Բալասանյանն արձագանքեց․«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Սամվել Բաբայանի ու մյուսների նկատմամբ քաղաքական հետապնդում չէ: Անմեղ մարդկանց հենց այնպես չեն դատում»: