Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կպարզաբանվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Երբ որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որի դրույթներից, ենթադրում եմ, մեկը կամ դրան հաջորդող գործընթացներից մեկը կլինի դեմարկացիա-դելիմիտացիա երևույթները:
Այս հարցերը կդիտարկվեն համատեքստում, կքննարկվեն, թե ինչ իրավական հիմքեր կան, որովհետև անկլավի կամ որևէ տարածքի համար նույնպես պետք է իրավական հիմքեր լինի՝ մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ:
Համապատասխան հանձնաժողովները որոշակի աշխատանք անելուց հետո կքննարկեն և որոշակի եզրակացության կգան:
Առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- ասել է Սանոսյանը: