Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այն իրագործման ընթացքում է»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով, սակայն, գործարանը կլինի ոչ թե Երասխում, այլ` մոտակայքում: Թե կոնկրետ որ վայրում` չնշեց:
Այն հարցին` արդյոք սա չի նշանակում, որ հայկական կողմը տուրք է տալիս Ադրբեջանի սպառնալիքին` Քերոբյանը պատասխանեց, որ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ ու իրենք են որոշում իրենց հետագա անելիքները:
«Մենք, հաշվի առնելով մեր աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,-հավելեց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ սկսել Հայաստանում, դրա համար է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է` խաղաղությունն էական նշանակություն ունի մեր ներդրումային միջավայրի համար: