Search
Close this search box.

Սերգեյ Սմբատյանը խոսեց

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման դադարեցմանը:

«Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտնել էր, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Please enter a valid URL