Search
Close this search box.

«Ամբա»․ անվճար նախագիծ ցանկացած առևտրային կամ պահեստային տարածքի համար

Երկաթե և պլաստմասե կոնստրուկցիաների և աքսեսուարների վաճառքով զբաղվող
«Ամբա գրուպ» ընկերությունն իր արտադրանքի բարձր որակով մշտապես գտնվում է մրցունակ գոտում։
Ընկերությունը սպառողին է ներկայացնում «Կիֆատո» և «Դիսփլեյ Սոլյուշն» ապրանքանիշերը, որոնց պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում։
Արտադրանքը ներկայացված է սուպերմարկետներում, հիպերմարկետներում, պահեստներում և խանութներում։ Յուրաքանչյուր ապրանքատեսակ ունի արտադրանքի որակը հավաստող համապատասխան սերտիֆիկատ:

«Ամբա գրուպն» իրականացնում է՝
պատրաստվածքների, սարքավորումների, Ճարտարագիտական (ինժեներական) ցանցերի նորոգման և վերանորոգման, սպասարկման, մոնտաժման ու տեղակայման ծառայություններ։
Իսկ ոչ ստանդարտ լուծումները թույլ են տալիս բավարարել յուրաքանչյուր սպառողի պահանջները։

«Ամբա գրուպն» առաջարկում է մետաղյա և փայտե դարակների, մետաղյա դարակաշարերի բազմաթիվ տեսակներ, որոնք նախատեսված են առևտրային կամ պահեստային տարածքներում օգտագործելու համար: Ընկերությունը զբաղվում է նաև սառնարանային դարակաշարերի, սառցախցիկների և դրանց համար նախատեսված սարքավորումների, ինչպես և հացաբուլկեղենի ու ոգելից խմիչքների համար նախատեսված դարակաշարերի ներմուծմամբ ու վաճառքով։
Ներկայացնում է նաև որակյալ զամբյուղներ և ձեռնասայլակներ:

«Ամբա գրուպը» կատարում է անվճար նախագիծ ցանկացած առևտրային կամ պահեստային տարածքի համար, հնարավորինս կարճ ժամկետում տրամադրում է աշխատանքի նախահաշվարկ: Ինչպես նաև իրականացնում է ապրանքի մատակարարում, մոնտաժ և սպասարկում։

Կարճ ասած, «Ամբա գրուպը» Ձեզ է առաջարկում առևտրային պարագաների լայն տեսականի՝ պատրաստված մետաղե և պլաստիկե հումքից, փորձված և երաշխավորված բարձր որակով։

Fb` https://www.facebook.com/profile.php?id=100054349039058

Please enter a valid URL