Search
Close this search box.

Մահացել է Միքայել Հովակիմյանը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Խորին վշտով հայտնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 30-ին, 69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։
Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ, մարդկային մեծագույն արժեքներով օժտված վայելում էր մեծ սերը՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։
Թատրոնի ողջ անձնակազմը սգում է սիրելի արտիստի կորուստը և ցավակցում է հարազատներին»։

Please enter a valid URL