«Սա էնպիսի քաղաքական ֆարս է, որ անգամ տուժողի օրինական իրավահաջորդն ասում է՝ ես հրաժարվում եմ տուժող լինելուց»,- Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Վահե Դոլմազյան) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Այս քաղաքական ֆարսն արձանագրվելու է որպես ՀՀ իրավական համակարգի ամենախայտառակ ամոթներից մեկը։ Արմեն Աշոտյան՝ քաղբանտարկյալ։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- հավելել է Զոհրաբյանը։