ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը չի համարում, որ Արցախի հարցը փակված է։ Tert-ի հետ զրույցում արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ըստ որի՝ արցախյան հարցն արդեն լուծված է, նշել է․ «Եկեք ռուսական գործոնի մասին ընդհանրապես չխոսենք։ Լավրովները թող գնան իրենց «լավրովի լիստերը» չորացնեն․․․ ՌԴ-ը չպետք է խառնվի մեր գործերին, մարիազախարովաների ու լավրովների պես մարդիկ թող գնան Ռուսաստանի խնդրներով զբաղվեն»։