Search
Close this search box.

Որքան կտևեն Դավթաշենի կամրջի խցանումները․ Կոստանյանը մանրամասնում է

Վաղ առավոտից Դավթաշենի կամուրջը գերծանրաբեռնված էր։ Այս մասին ահազանգում են քաղաքացիները և նշում, որ այնտեղ շինաշխատանքներ են իրականացվում։ Համացանցում քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ և մի շարք գրառումներ կատարում։

Auroanews-ին Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ քաղաքացիներին անհանգստացնող հարցը ամենաուշը եկող շաբաթվա ընթացքում կլուծվի։

«Միջին նորոգման աշխատանքներ են անցկացվում։ Ամենաուշը եկող շաբաթվա ընթացքում ավարտվելու է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ շինաշխատանքները շուրջօրյա են իրականացվում, որպեսզի վերանորոգումը երկար չտևի։ «Աշխատանքները կատարվում են թե՛ գիշերը, թե՛ ցերեկը»,-նշեց Կոտսանյանը։

Please enter a valid URL