Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել. ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ:
Մինչ էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Նուբարաշենի բնակիչ՝ 21-ամյա Սլավիկ Հ.-ն է:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշենի 11 փողոցի թիվ 1 շենքի հարակից վայրում Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից ատրճանակից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ Սլավիկ Հ.ն հրազենային վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` ավտոմեքենան, կրակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրօրի 167 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: