Ամռանը սկսված հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավոր՝ ռազմի դաշտում նշանակալի հաջողությունների չհասնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միայն հունիսի 4-ից, այսինքն՝ Արևմուտքի կողմից լայնորեն գովազդված և առատաձեռնորեն հովանավորվող ուկրաինական հակահարձակման սկզբից, Կիևը կորցրել է ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավոր»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումում։
Նահավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրել նաև տեխնիկայի հարցում․ ոչնչացվել է մոտ 600 տանկ, ինչպես նաև տարբեր դասերի 1,9 հազար զրահամեքենա։ Շոյգուն ընդգծել է, որ Ուկրաինան չի կարողացել տակտիկապես նշանակալի հաջողությունների հասնել։