Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Մախաչկալայի օդանավակայանը կվերաբացվի հոկտեմբերի 31-ին։ Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ Փոխանցում է gazeta.ru-ն:
Գերատեսչությունը հայտարարել է, որ Մախաչկալայի օդանավակայանում իրավիճակի կայունացման պատճառով ընդունման համար օդային նավահանգստի ժամանակավոր փակման ժամկետը կշարունակվի նախապես մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02.59-ը։
Միաժամանակ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ընդգծել է, որ օդանավակայանի բացումը տեղի կունենա միայն ավիացիոն տերմինալի, օդանավակայանի և հարակից տարածքի իրավապահ մարմինների կողմից մանրակրկիտ ստուգումից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մախաչկալայի օդանավակայանը մեկ շաբաթով կփակվի ինքնաթիռներ ընդունելու համար՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 6-ը։
Հիշեցնենք` Դաղստանցի մահմեդականները պահանջում էին, որ թույլ չտրվի Թել Ավիվ–Մախաչկալա չվերթով ժամանող հրեաների մուտքը երկիր: