Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ հնդկական մամուլն արդեն հրապարակել է խորհրդապահական տեղեկատվությունը, այն է՝ հնդկական ՊԻՆԱԿԱ-ները Հայաստան են հասցվել Իրանի տարածքով, մեր կողմից հավելենք, որ համազարկային կրակի ռեակտիվ այս համակարգերը նախապես պետք է Հայաստան հասցներ ռուսական ընկերությունը: Սակայն ռուսները հրաժարվեցին դա անել, բայց մեր հարավային հարևանը խոստացավ և արեց:
Հնդկական մամուլը գրում է, որ Դելին մտածում է Հայաստանին զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո:
Հնդկական պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, որ վերջերս հայ բարձրաստիճան պաշտոնյան է այցելել Դելի և քննարկումներ անցկացրել այս մասին, թերթի հոդվածը թարգմանաբար ներկայացնում է Ազատությունը»։