Search
Close this search box.

Ֆուտբոլային մարզիչը մանկապղծության համար դատապարտվել է 31 տարվա բանտարկության

Լիվերպուլի թագավորական դատարանն անգլիացի ֆուտբոլային մարզիչ Բարի Բենելին երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտել է 31 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ն:

64-ամյա Բենելը մեղավոր է ճանաչվել 8-ից 15 տարեկան 12 տղաների նկատմամբ սեռական ոտնձգության 50 դեպքով 1979-1991 թվականներին:

Բենելը մարզիչ է աշխատել «Կրյու Ալեքսանդր» եւ «Մանչեսթեր Սիթի» ակումբների ֆուտբոլային դպրոցներում:

Please enter a valid URL