Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ «խելագարության վիճակից» և դադարեցնել հարձակումները Գազայի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում հայտնել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային հատվածում գտնվող 150 օբյեկտների ուղղությամբ։
«Իսրայելական շարունակվող ռմբակոծությունը Գազայի վրա, որը ուժեղացել է անցած գիշեր, կրկին թիրախ է դարձրել կանանց, երեխաներին և անմեղ քաղաքացիներին՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը: Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա այս խելագար վիճակից և դադարեցնի իր հարձակումները: Ես հրավիրում եմ իմ բոլոր եղբայրներին և քույրերին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան՝ մեծ հանրահավաքի, որտեղ մենք կամրապնդենք մեր կոչերը և բարձրաձայն կհայտարարենք, որ պաղեստինցի ժողովրդի հետ միասին կանգնած ենք Իսրայելի ճնշումների դեմ»,- գրել է Էրդողանը սոցցանցում։