Search
Close this search box.

Ինչ է հասցրել ԱԹՍ-ն «Արմավիր» ՔԿՀ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ լսել է անօդաչու թռչող սարքի (դրոնի) ձայն, այնուհետև՝ առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն։

Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես մոտեցել են նշված վայր՝ դիտաշտարակի քողարկող պատի և արգելապատնեշի մեջտեղի հատված, և իրականացրել են տեղանքի զննություն, որի արդյունքում հայտնաբերել են սև փաթեթ՝ որպես կախիչ ծառայող մետաղական օղակով ամրացված:

Փաթեթից հայտնաբերվել է սև պատյան, որին կցված է եղել կարմիր, կպչուն ժապավենով փաթեթ։ Պատյանի մեջ և կցված փաթեթում առկա են եղել առանձնացված զանգվածներ՝ ընդհանուր 65,63 գրամ քաշով, որոնցից 35,35 գրամը՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ 30,28 գրամը՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Բացի այդ՝ պատյանում եղել են նաև 3 wi-fi սարք և ականջակալ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Please enter a valid URL