ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով:
Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա. Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար՝ պետք չէր անցնել տիկին:
Պետք է հասկանաք, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորել:
Ասօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում, միևնույնն է, խելոք ներողություն եք խնդրելու»: